Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Գանձասարից մեզ հասած ամենահին ձեռագիր մատյանը` Վախթանգ-Տանգիկի ավետարանը

am es
gancasaric-mez-hasac-amenahin-ceragir-matyane-vaxtang-tangiki-avetarane-

Գանձասարից մեզ հասած ամենահին ձեռագիր մատյանը` Վախթանգ-Տանգիկի ավետարանը:

Վախթանգ-Տանգիկի ավետարանը Գանձասարից մեզ հասած ամենահին մատյանն է՝ ձեռ. 378, Ավետարան, ԺԳ դար, Գանձասար, գրիչ և ծաղկող՝ Թորոս:

 

Ձեռագիրը ցուցադրվում է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի թանգարանային մասում:

 

Ինչպես տեղեկանում ենք գիտամշակութային կենտրոնից, մագաղաթյա այս մատյանը իշխանական պատվեր է, որը գրել ու նկարազարդել է Թորոս գրիչը Հասան Ջալալ-Դոլայի ծնողների՝ իշխան Վախթանգ-Տանգիկի և Խորիշահի պատվերով՝ 1212-1214 թվականների ընթացքում: Մատյանը Հասան-Ջալալյանների տոհմական Ավետարանն է և հայտնի է նաև Վախթանգ-Տանգիկի Ավետարան անունով:

Ավետարանում պահպանվել է նաև Հասան Ջալալ-Դոլայի հիշատակարնը, որը գրել է նա կնոջը՝ Մամքանին կորցնելուց հետո՝ 1261 թվականին: Ավետարանը պահվել է Գանձասարում, սակայն վանքի հարստության հետ գերի է տարվել նաև այս մատյանը և գերության մեջ մնացել մինչև 1589 թվականը:

Այս թվականին Մեհրաբ Բեկի որդի իշխան Ջալալը փրկագնել է գերված ձեռագիրը և նորից վերադարձրել խոխանաբերդցիներին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ