Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Գարնանացանը Քաշաթաղում շարունակվում է

am
garnanacane-qasataxoum-sarounakvoum-e

Նախորդ տարիների համեմատությամբ, այս տարի գարնանացան մշակաբույսերի ծավալներն Արցախում ավելացել են: Քաշաթաղի շրջանում նույնպես ավելացել են և՛ ծավալները, և՛ բուսատեսակների քանակը:

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությունից տեղեկացրեցին՝ կապված եղանակային պայմանների հետ, վերջին 3-4 օրերին աշխատանքները լայն թափով սկսվել են:

Ըստ գյուղվարչության տեղեկանքի՝ ապրիլի 10-ի դրությամբ, հիմնականում հարավային թևի 28 համայնքում ընդհանուր գարնանացանի համար կատարվել է 2652հա հերկ, ցանքսը կազմում է 1943հա: Հացահատիկի ցանքսը հիմնականում կատարվել է աշնանը: Այնուամենայնիվ՝ Արծվաշենի, Վանի և Փակահանի գյուղական համայնքներում կատարել են համապատասխանաբար 30, 110 և 20 հա ցորենի ցանքս, ընդհանուրը՝ 160հա:

Հաճարի գարնանացանը կազմում է 263հա, իսկ գարունը՝ 1282հա, որից 300-ը՝ պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում, մնացածը՝ 18 համայնքների: Բացի հացահատիկից, կատարվել է 13հա բանջար-բոստանային մշակաբույսերի ցանքս: Գարնանացան մշակաբույսերի արտադրության նպատակով Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն անհատույց 10-ից ավելի գարնանացան մշակաբույսերի սերմացու է հատկացնում հողօգտագործողներին:

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությունից տեղեկացրեցին՝ շրջանի համայնքներից ստացվել և ստացվում են հայտեր՝ նշված սերմացուները ձեռքբերելու նպատակով: Հավելեցին նաև՝ Քաշաթաղի հարավային թևի համայնքներում սկսվել է նռան այգիների հիմնում. Արցախի Հանրապետության կառավարության կողմից 1 և ավելի հեկտար նռան այգի հիմնողներին անհատույց հատկացվում է տնկի:

Անասնապահության զարգացման նպատակով հողօգտագործողներին անհատույց հատկացվում է նաև առվույտի և կորնգանի սերմացու: Ներկա դրությամբ կատարվել է առվույտի 130հա մաքուր և 8հա խառը ցանքս, իսկ կորնգան ցանել են 3 համայնքում՝ ընդամենը 2հա մաքուր և 43հա ենթացանքսով:

Կովսականի և Որոտանի քաղաքային համայնքներում ցանել են նաև համապատասխանաբար 35 և 3հա սիսեռ: Ներկա դրությամբ, շրջանում կատարել են նաև վարունգի, լոբու, կարտոֆիլի, սոխի, սխտորի ընդհանուր մոտ 20հա գարնանացան: Աշխատանքները շարունակվում են, և շուտով ցանքատարածքների մակերեսը կավելանա: Նախատեսած է շրջանում կատարել 5000 հա-ից ավելի գարնանացան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ