Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

«Գառնի» արգելոց-թանգարանում կկայանա երեկո՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին

am
garni-argeloc-tangaranoum-kkayana-ereko-nvirvac-komitasi-e-toumanyani-150-amyaknerin

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկազմակերպվի մեծամասշտաբ երեկո՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող հոբելյանական համերգը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 20:30:

Միջոցառմանը ելույթ կունենան հայաստանյան երեք առաջատար երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):

Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը հանդես կգան դիրիժորներ Վահան Մարտիրոսյանի և Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Կմասնակցեն նաև մի շարք մենակատարներ: Միջոցառմանը կհնչեն Կոմիտասի, Վ. Շարաֆյանի, Մ. Մավիսակալյանի ստեղծագործությունները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ