«Գաղտնիք Ղարաբաղի» պատմական գիրքը լույս է սփռում պատմական կարևոր տեղեկությունների վրա

am es
gaxtniq-xarabaxi-patmakan-girqe-louys-e-sproum-patmakan-kareor-texekoutyounneri-vra

Վերջերս վերահրատարակվեց «Գաղտնիք Ղարաբաղի» պատմական գիրքը: Տեղեկացնենք, որ գիրքն առաջին անգամ տպագրվել է 1886թ.-ին` Սանկտ Պետերբուրգում:

Պատմագրության հեղինակը, ըստ գրքի առաջաբանի հեղինակ և թարգմանիչ, հնագետ, գրող, հոգևորական Մակար Բարխուդարյանցի, Աբրահամ Բեկնազարյանցն է, ում թելադրածը գրի է առել որդին՝ Ապրես Բեկնազարյանցը. նրանք ծնունդով ներկայիս Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից են:

Գիրքը լույս է սփռում մեր երկրամասի պատմական կարևոր և հույժ գաղտնի տեղեկությունների վրա:

Արխիվային փաստաթղթերի տեսքով գրքում ներկայացվում են Արցախի հայ մելիքների քաղաքական նկրտումները, տնտեսական կապերը, հայ կաթողիկոսների ու մելիքների ունեցած գաղտնի հարաբերությունները՝ ռուսական կայսրության քաղաքական և զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև, պարսից շահերի և նրանց արքունի կապերին՝ Այսրկովկասի խաների հետ:

Գրքի հեղինակը ներկայացնում է նաև Արցախի մելիքական տոհմերի ծագումնաբանությունը, արձանագրելով, որ Արցախի մելիքական բոլոր հինգ տոհմերը՝ Մելիք-Բեգլարյանները (Գյուլիստան), Մելիք-Իսրայելյանները (Ջրաբերդ), Հասան-Ջալալյանները (Խաչեն), Մելիք-Շահնազարյանները (Վարանդա) և Մելիք-Եգանյանները (Դիզակ) բնիկներ են,:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ