Գազայի հատվածում չորս պաղեստինցի է սպանվել

am
gazayi-hatvacoum-cors-paxestinci-e-spanvel

Իսրայելցի զինծառայողները կրակ են բացել չորս զինված պաղեստինցիների ուղղությամբ, ովքեր իրենց հետ կռվի մեջ են ներքաշվել՝ փորձելով հատել Գազայի հատվածի սահմանը: Այս մասին ռուսական ՌԻԱ «Նովոստիին» լրատվական գործակալությանն է հայտնել բանակի խոսնակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական զինված ուժերը վնասազերծել են մի խումբ զինված պաղեստինցիների, որոնք նրանց հետ կռվի մեջ են ներքաշվել Գազայի հատվածի սահմանը հատելու փորձի ժամանակ: Զինվորականների խոսքով՝ իրենց վրա ձեռքի նռնակ է նետվել: Իսրայելցիների շարքերում կորուստներ չկան:

«Որքան հասկանում ենք, չորս պաղեստինցի է զոհվել», - ՌԻԱ «Նովոստիին» ասել է բանակի մամուլի պատասխանատուն:

Լրահոս

Նմանատիպ նորություններ