Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Գազի գնի վերանայում միայն Հայաստանին է սպասվում. «Հրապարակ»

am
gazi-gni-veranayoum-miayn-hayastanin-e-spasvoum-hraparak

«Հուլիսի 1-ից «Գազպրոմը» ՌԴ-ում գազը կթանկացնի 1,4 տոկոսով: Եվ քանի որ «գազային ասեղն» ամենամեծ քաղաքական գործիքն է, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ոչ մեծ թանկացումն առաջին հերթին արվել է` խելքի բերելու ԵԱՏՄ «նապարնիկներին»՝ Հայաստանին և Բելառուսին, որոնք գազի սպասվող թանկացումները համարում են ոչ գործընկերային, ճնշում բանեցնելու գործիքակազմ։ 

Ռուսաստանը փափուկ պասաժով նախապատրաստում է գազի թանկացման սխեման:

Փորձեցինք «Գազպրոմ-Արմենիայից» ճշտել` Ռուսաստանում հուլիսի 1-ի թանկացումը կպրոյեկտվի՞ Հայաստանի վրա։ Մամլո ծառայությունից ասացին.  «Սակագնի հետ կապված բանակցություններն ավարտական փուլում են, առաջիկայում ընկերությունը կհայտնի իր դիրքորոշումը` հարցի հետ կապված»: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ` 2020թ. հունվարի 1-ից հայկական շուկայի համար գազի գինը կբարձրանա: Ինչքա՞ն։ «Հաշվարկները դեռ չեն ավարտվել, կավարտվեն՝ տեղյակ կպահենք»: Քաղաքական զարգացումների՞ց է կախված։ «Ինչո՞ւ ոչ, նաև»: Ի դեպ, սակագնի վերանայում կլինի բացառապես Հայաստանի համար, Բելառուսի բարձրացված սակագինը Ռուսաստանն իր ներքին աղբյուրների հաշվին կոմպենսացնելու է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ