Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

«Գազպրոմի» նկատմամբ տուգանքները կապ չունեն գազի սակագնի բանակցությունների հետ. Բաղրամյան

am
gazpromi-nkatmamb-touganqnere-kap-counen-gazi-sakagni-banakcoutyounneri-het-baxramyan

«Գազպրոմի» նկատմամբ տուգանքները որևիցե կապ չունեն գազի սակագնի շուրջ բանակցությունների հետ, դրանցով որևիցե մեսիջներ չեն կարող ուղղվել, քանի որ դրանք պարբերական բնույթ ունեն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բարամյանը:

Վերջինս հավելեց, որ «Գազպրոմի» նկատմամբ տուգանքները ռուսական լրատվամիջոցները սխալ են մեկնաբանում:

Բաղրամյանի խոսքով, բանակցությունները մի քանի փուլով են ընթանում: Ներքին շուկայում ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները կապ չունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի հետ: Դրանք, ըստ Բաղրամյանի, առավելապես կախված են սահմանին գազի գնի ձևավորումից:

«Ամեն կողմ բանակցում է իր համար տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար: Մենք բանակցում ենք նվազեցման շուրջ»,- ասաց Բաղրամյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ