Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Գևորգ Էմին - Ախ այս Մասիսը

am
georg-emin---ax-ays-masise

Ա՝խ, այս Մասիսը...
Որից փափկում են սրտերը բոլոր,
Երբ ինքը... քար է:
Որ ջերմացնում է սրտերը մոլոր,
Երբ ինքը ... սառն է:

Որ աշխարհներից հեռավոր- հեռու,
Բոլոր հայերին այստեղ է բերում,
Երբ ինքն...այստեղ չէ:

Միաբանության քարոզ է կարդում
Աշխարհում ցրված հայերին անտուն,
Երբ որ...կիսված է:

Որ մեծ սիրո պես
Ո՛չ հեռանում է,
Ոչ էլ գալիս է...
Ա՝խ, այս Մասիսը:

Գևորգ Էմին

Լրահոս

Ամենաընթերցվածը