Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Գեորգի Գախարիան ներկայացրել է Վրաստանի կառավարական ծրագիրը

am ru
georgi-gaxarian-nerkayacrel-e-vrastani-karavarakan-cragire

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիան խորհրդարանի հաստատման է ներկայացրել կառավարության ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են  ժողովրդավարության զարգացումը, տնտեսական առաջընթացը, երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը, ինտեգրումը Եվրամիության և ՆԱՏՕ-ի կազմում: Փաստաթուղթը հրապարակվել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայության կողմից:

Հիշեցնենք, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ պաշտոնից հեռանալուց հետո նույն պաշտոնում առաջադրել է երկրի ներքին գործերի նախարար Գախարիայի թեկնածությունը: Սեպտեմբերի 8-ին խորհրդարանը նիստ կգումարի՝ վարչապետի թեկնածուին և կառավարության կազմին վստահության քվե տալու համար:

Լրահոս

Նմանատիպ նորություններ