Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Georgian Airways-ը 25 մլն դոլարի վնաս է կրել

am en ru
georgian-airways-e-25-mln-dolari-vnas-e-krel

Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթների արգելքից հետո վրացական ազգային փոխադրող Georgian Airways ընկերությունը 25 մլն դոլարի չափով վնաս է կրել։ Այս մասին հաղորդում են ընկերությունից։ Ընկերությունը ֆինանսական օգնության խնդրանքով դիմել է Վրաստանի կառավարությանը, որը հայտարարել է՝ մասնակիորեն կփոխհատուցի ավիափոխադրողի վնասը:

Վրաստանում ռուսական պատվիրակության այցից հետո սկսված հակառուսական ակցիաների արդյունքում Ռուսաստանը հուլիսի 8-ից արգելել է դեպի Վրաստան ավիափոխադրումները։ Վրաստանի իշխանությունները կարծում են ռուս զբոսաշրջիկների հոսքի կտրուկ կրճատման պատճառով վնասը կկազմի 750 մլն դոլար։

Հիշեցնենք՝ վրացական հիմնական ավիափոխադրողը վերջին շրջանում Թբիլիսի-Մոսկվա չվերթի այլընտրանք է գտել՝ Թբիլիսի-Երևան-Մոսկվա ուղղությունը: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ