Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը. Տոնոյանն ընդունել է Մաթիաս Քիսլերին

am es
germanian-kareoroum-e-pastpanoutyan-bnagavaroum-hayastani-het-hamagorcakcoutyoune-davit-tonoyann-endounel-e-matias-qislerin

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին արդյունավետ գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շրջանակներում նախագծերի իրականացմանն աջակցելու համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Դեսպան Քիսլերը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Դեսպանն ընդգծել է, որ գերմանական կողմը  կարևորում  է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ