Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

«Գերմիոնա» կրթահամալիրը ` առանձին մոլորակ

am
germiona-krtahamalire-arancin-molorak

Կրթական առողջ մթնոլորտ  ու բարձր տրամադրություն «Գերմիոնա»-ում

Հարի Փոթեր ֆիլմի ամենադրական կերպարներից մեկի` գեղեցկուհի, խելամիտ, ընկերասեր Գերմիոնայի անունն է կրում Երևանի Ավան վարչական շրջանում գործող կրթական համալիրը: Այն երեխաների առաջ իր հյուրընկալ դռներն է բացել 2006 թվականին: Գիտելիքների ձեռքբերումը հետաքրքիր, իսկ ուսուցման մեթոդը մատչելի դարձնելու համար այստեղ սեղծված են բոլոր պայմանները: Կենտրոնում տարվում են նպատակամետ աշխատանքներ՝ ուղղված երեխաների ընդունակությունների բացահայտմանը և խթանմանը:

«Գերմիոնա» կրթահամալիրում գործում են տարրականից մինչև ավագ դասարաններ: Կրթահամալիրում առաջնորդվում են հիմնական հանրակրթական ծրագրով, մի տարբերությամբ՝ այստեղ ուսուցիչներն աշխատում են ավելի փոքր խմբերում՝ նախատեսված 12 երեխայի համար, ինչի շնորհիվ մթնոլորտն ավելի ջերմ է: 45 րոպեների ընթացքում բոլոր երեխաները հնարավորություն են ստանում մասնակցելու դասապրոցեսին, պատասխանելու և գնահատվելու ամեն օր:

«Գերմիոնա» կրթահամալիրի հիմնադիր Թամարա Հարությունյանի խոսքով՝ փոքր խմբերում ուսուցիչները կարողանում են անհատապես աշխատել յուրաքանչյուր երեխայի հետ, դասապատրաստումներն անցկացնել երեխաների համար ամենահետաքրքիր և ամենամատչելի ձևով, ինչի շնորհիվ աշակերտները հեշտությամբ են յուրացնում մատուցվող նյութը: Հենց ինքը ղեկավարը բոլոր հարցերին նայում է ծնողի աչքերով ու համապատասխան լուծում տալիս: Կարևոր է , թե ովքեր են ներսում աշխատում. խոսքը մանկավարժների մասին է: Բազմամյա մանկավարժական հարուստ փորձ ունեցող, հոգատար, բանիմաց մանկավարժները չեն սահմանափակվում միայն օրվա տնային առաջադրանքների կատարմամբ, այլ լրացուցիչ նյութերով զարգացնում են երեխաների մտածողությունը, տրամաբանությունը, ուշադրությունը, հիշողությունը, բացահայտում տարբեր առարկաների հանդեպ ունակությունները, ինչն օգնում է երեխաներին ավելի արդյունավետ մտապահել ստացած գիտելիքները։ Կարևոր մի հանգամանք ևս, սովորել սիրող ու ցանկացող երեխաները նույնիսկ ստիպված չեն լինի դիմել կրկնուսույցի, որովհետև ներսում ստացած գիտելիքները լիովին բավարար կլինեն ԲՈՒՀ ընդունվելու համար:

 «Գերմիոնա»-ում առաջին հերթին տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, սեր ու հարգանք երեխաների նկատմամբ: Մեր կրթահամալիրը կարծես առանձին մոլորակ լինի, որտեղ միշտ ջերմ մթնոլորտ է ու բարձր տրամադրություն»,-ասում է Թամարա Հարությունյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով կենտրոնի հաջողությունները՝ իրենք նպատակ ունեն ընդլայնել երեխաների թիվը: Դպրոցում այս պահին սովորում է 60 երեխա:

 

 

 

Թամարա Հարությունյանը «Գերմիոնա» կրթահամալիրի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումը համարում է կենտրոնում գործող մանկական խնամքի կենտրոնը, որը բացվել է  2018  թվականին: Այստեղ գործող վճարման համակարգը հարմարեցված է ծնողին. նախ ներսում աշխատող ուսուցիչ-ծնողների երեխաները անվճար են սովորում, իսկ ընդհանրապես, եթե երեխան վատառողջ է եղել կամ ինչ-որ պատճառով երկար ժամանակ բացակայել է, ծնողը ստիպված չի լինում վճարել այդ շրջանի համար:  Զարգացման կենտրոնը գործում է առավոտյան 8:30-ից մինև 14:30-ը: Բացի հիմնական առարկաներից՝ ճարտասանություն, տրամաբանություն, բնագիտություն, օտար լեզուներ, զարգացման կենտրոնում երեխաները ստանում են մշակութային դաստիարակություն, անցնում են պար, խեցեգործություն, նկարչություն: Դաստիարակչուհին հետաքրքիր թեմաների շուրջ զրուցում է երեխաների հետ: Երեխաները կարծիքներ են հայտնում, անգամ բանավիճում են իրար հետ այս կամ այն թեմայի շուրջ: Զարգացման կենտրոնի առավելություններից մեկն էլ այն է, որ բացի նախավարժանքներից, այստեղ երեխաներն անցնում են նաև մանկական յոգա:

«Գերմիոնա» կրթահամալիրում երեխաների համար ստեղծված է ինքնադրսևորման յուրօրինակ միջավայր, ինչն էլ հնարավորություն է ընձեռում բարձրացնել և՛ նախակրթական, և՛ դպրոցական տարիքի երեխաների զարգացվածության մակարդակն ու ինքնավստահությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ