Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Գերսամ Ահարոնյան՝ մեծ երազի ճանապարհի ուղևորը

am es
gersam-aharonyan-mec-erazi-janaparhi-ouxeore

Այսօր ծնվել է Ռամկավար Ազատական կուսակցության ականավոր անդամներից Գերսամ Ահարոնյանը:

Հայտնի կուսակցական, հրապարակախոս, մանկավարժ, հասարակական գործիչ Ահարոնյանը ծնվել է 1916թ.-ի նոյեմբերի 9-ին, Մարաշում։

Ահարոնյանների ընտանիքը Կիլիկիայի դատարկվելուց հետո նախ տեղափոխվում են Ադանա, ապա հաստատվում Հալեպում, որտեղ էլ ստանում է նախնական կրթությունը:

Սովորում է նաև Հալեպի քոլեջում, ապա Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը (1937)։ Ավարտելով Մելգոնյանը՝ սկսում է դասավանդել այնտեղ մինչեւ 1942:

Գերսամ Ահարոնյանը շուտով Բեյրութ է վերադառնում, կաշխատում է որպես British Mission-ի մամլյ կցորդ: Համաշխարհային և հայոց պատմություն է դասավանդում ՀԲԸՄ-ի Դարուհի Յակոբեան եւ Յովակիմեան-Մանուկեան վարժարաններում:

Բարեգործականին աշխատակցում է շուրջ 30 տարի:

Ահարոնյանը իր ուժերն է փորձում մամուլում որպես խմբագիր և հաջողում է: Երկար տարիներ՝ 1948-1981 թվականներին, վերջինս եղել է «Զարթոնք» (Բեյրութ) օրաթերթի գլխավոր խմբագիրը, եղել է «Անի» գրական ամսագրի հիմնադիրներից։

1966 թվականից դասավանդել է Բեյրութի Երվանդ Հյուսիսյանի հայագիտական հիմնարկում։

Գերսամ Ահարոնյանը ակտիվորեն զբաղվել է կուսակցական գործունեությամբ: 1942-ին նա անդամակցել է Ռամկավար Ազատական Կուսակցությանը։ Եղել է ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչության եւ Կենտրոնական վարչության անդամ ։

Ահարոնյան եղել է նաև Թեքեյան Մշակութային միության հիմնադիրներից մեկը (1947)։

Ահարոնյանը ծավալել է նաև գիտական գործունեություն՝ հրատարակելով մի շարք կարևոր աշխատութուններ: Դրանց թվում են «Մեծ երազի ճամփուն վրա» (1964) և «Խոհեր հիսնամյակի ավարտին» (1966) գրքերը, արաբերենով «Հայկական հարցը արաբ ժողովրդի հանրային կարծիքի առջև» խորագրով (1965) գրքույկ ։

Խմբագրել ու հրատարակել է «Հուշամատյան Մեծ Եղեռնի 1915–1965» գիրքը (1965), որը նվիրված էր Մեծ եղեռնի 50-ամյակին: Գրքում Ահարոնյանը ներկայացրել է Արևմտահայաստանի ու Կիլիկիաիյ բոլոր գավառներում կատարված հայության կոտորածները, դրանք համեմել է մանրամասն նկարագրություններով և արժեքավոր վկայություններով:

Իր ստեղծագործություններում արծարծել է Հայկական հարցի ծագման, էության, հայ ազատագրական պայքարի, ցեղասպանության դրդապատճառների խնդիրները: Ահարոնյանը գտնում էր, որ չպետք է թույլ տալ Հայկական հարցի մոռացումը կամ անտեսումը, որ արդի պայմաններում այդ հարցի բնական լուծումը Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական տարածքների գրեթե մի մասի ազատագրումն ու կցումն է գոյություն ունեցող հայկական պետությանը (Ահարոնյանի կենդանության օրոք` Հայկական ԽՍՀ-ին): Ահարոնյանն առաջարկում էր ստեղծել հայ դատի հետապնդման կենտրոնական մարմին, ի նպաստ Հայ դատի նախապատրաստել միջազգային հասարակական կարծիք և հայկական տարածքների հարցը դարձնել ՄԱԿ-ի քննարկման առարկա:

Ահարոնյանի կյանքում և մտապատկերում միշտ կարևոր տեղ ու նշանակություն է ունեցել Արեւմտահայաստանի դատը:

Այս հարցին է նա նվիրել իր հրապարակախոսական և վերլուծական հոդվածները: Դրանցում Ահարոնյանը կարմիր թելի նման մի գաղափար է նշել՝ հորդելով հայությանը քայլել «Մեծ երազի ճամբուն վրայ»-ով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ