Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ

am
gexam-georgyane-handipel-e-rousastani-dasnayin-hakamenasnorhayin-carayoutyan-xekavari-het

BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում  սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի  և Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի  գլխավորած պատվիրակությունների միջև: 

Ինչպես  հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության,  փորձի փոխանակման,  ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման հարցում համագործակցության շուրջ:

Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարն  առաջարկել է  ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ Համագործակցության հուշագիր կնքել, որի շրջանակում երկու երկրների գերատեսչությունները համատեղ վարույթներ կիրականացնեն, ինչպես նաև  ՀՀ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հնարավորություն կունենան  վերապատրաստման դասընթացներ անցնել  իրենց ուսուցման կենտրոնում:

Այս համատեքստում Իգոր Արտեմևը ընդգծել է նաև իրենց պատրաստակամությունը վարույթներ հարուցելու և պաշտպանելու հայկական ընկերությունների շահերը՝  ՌԴ տարածքում տնտեսական մրցակցության ոլորտում  խախտումներ տեղի ունենալու դեպքերում:

«Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքի միջոցով մենք  վստահաբար կհասնենք դրական արդյունքների»,- հավելել է Գեղամ Գևորգյանը:

Պատվիրակության ղեկավարները մտքեր են փոխանակել նաև պետական գնումների, դեղերի շրջանառության ոլորտում տնտեսական մրցակցության երկկողմանի պաշտպանությունն ապահովելու նպատակով համագործակցության հնարավորությունների շուրջ:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ