Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Գեղեցկուհու տիտղոսը նվաճեց Լիանա Ոսկերչյանը. նա Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհում»

am
gexeckouhou-titxose-nvajec-liana-oskercyane-na-hayastane-knerkayacni-miss-asxarhoum

Tert.am-ը գրում է.

Այսօր կայացավ «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթը, որի ժամանակ հաղթող ճանաչվեց

Նրան թագադրեց 2018-ին գեղեցկուհու տիտղոսը նվաճած Արենա Զեյնալյանը

Այսպիսով՝ նա Հայաստանը կներկայացանի «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթում։

Այսօրվա մրցույթին մասնակցում էր 23 աղջիկ։ Նրանք ներկայացան 3 look-ով՝ տարազով, երեկոյան զգեստով և պարային ելույթով։

Նախ ընտրվեց լավագույն տասնյակը, ապա լավագույն հնգյակը։ Լավագույն տասնյակի փոխարեն ժյուրին ընտրել է 8 մասնակցի՝ Միլենա Թարյանին, Անետա Գաբրիելյանին, Էլեն Սիմոնյանին, Լիանա Իսրայելյանին, Մոնիկա Գրիգորյանին, Սերինե Մխիթարյանին, Լիանա Ոսկերչյանին և Էվելինա Դավեյանին։ Լավագույն տասնյակ են անցել նաև փառատոնային մրցույթների հաղթողները՝ «Միսս սպորտ» Մելանյա Աչզումանյանը և «Միսս տաղանդ» Նարե Օրդյանը։

Լավագույն հնգյակ անցան Լիանա Ոսկերչյանը, Լիանա Իսրայելյանը, Մոնիկա Գրիգորյանը, Անետա Գաբրիելյանը և օնլայն քվեարկության արդյունքում «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին արժանացած Միլենա Թարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ