Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

«Գոհար վարդ». Ծիրանի անսամբլը կներկայացնի հայկական ազգային երաժշտությունը

am
gohar-vard-cirani-ansamble-knerkayacni-haykakan-azgayin-erajstoutyoune

Հոկտեմբեի 15-ին Ծիրանին ներկայանալու է գործիքային կազմով։ Ծրագրում՝ Սայաթ-Նովա, Կոմիտաս, Ալ․ Սպենդիարյան, Գրիգոր Նարեկացի։ Համերգը կրում է «Գոհար Վարդ» խորագիրը, պայմանավորված համերգի առանցքային ստեղծագործության անվամբ. Պոեմ «Գոհար վարդ»- Գրիգոր Առաքելյան (գրված Գրիգոր Նարեկացու համանուն տաղի հիման վրա)։

Համերգի հատուկ հյուրն է կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը-հայկական վիոլա։

Ծիրանի անսամբլի նպատակն է ներկայացնել հայ երաժշտությունն իր տարբեր շերտերով, այդ ու հանդերձ հասանելի լինելով մերօրյա ունկնդրին՝ բավարարելով թե՛ խստապահանջ երաժիշտի, թե՛ պատահական ունկնդրի լսելիքը։

«Երաժշտությունը կատարյալ է, երբ այն առաջացնում է հույզեր, զգացմունքներ, որոնք կարող են լինել, թե՛ վիշտ ու տխրություն, թե՛ հրճվանք ու զարմանք և թե՛ խրախճանք: Հայոց պատմությունը և հայ ազգի գենետիկ հիշողությունը պարունակում են իրենց մեջ հույզերի այս ամբողջ գունապնակը: Մեզ մնում է միայն վերարտադրել մեր պապենական ժառանգությունը՝ մեր ժամանակներին հատուկ մոդեռն լուծումներով պահպանելով մեր հազարամյա մշակույթի բյուրեղյա մաքրությունը»,- ասում է գեղարվեստական ղեկավար Արտակ Ասատրյանը:

Ծիրանի անսամբլը ստեղծվել է 2012 թվականին: Խումբն ի սկզբանե գործիքային հնգյակ էր՝ դուդուկ, շվի, թառ, ուդ, դհոլ գործիքների կազմով, որտեղ դուդուկը հանդես է եկել որպես մենակատար-գերիշխող գործիք: 2014 թվականին խումբը համալրվել է երգիչներով:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ