Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Գործադիր իշխանության ղեկավարի կոչով դատական համակարգը պարալիզացվել է. Արմեն Բադալյան

am
gorcadir-isxanoutyan-xekavari-kocov-datakan-hamakarge-paralizacvel-e-armen-badalyan

   «Գործադիր իշխանության ղեկավարի կոչով դատական համակարգը պարալիզացվել է կամ, իրավական լեզվով կարող ենք ասել, որ այդ որոշմամբ վերահսկողություն է սահմանվում դատական իշխանության նկատմամբ: Սա խախտում է Սահմանադրությունը, քանի որ ըստ Սահմանդրության երեք մարմինները, օրենսդիր, գործադիր և դատական պետք է լինեն անկախ, և որևէ մեկը մյուսի նկատմամբ չպետք է ունենա գերազանցություն՝ երեքն էլ պետք է լինեն իրավահավասար»,- այս մասին ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին։

   Քաղտեխնոլոգը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ դատարանների մուտքերը փակել են սակավաթիվ մարդիկ. «Տեղ կա 50 հոգի, տեղ կա 30 հոգի, սա է իրականում հանդիսանում վարչապետի և նրա իշխող թիմի վարկանիշը։ Մինչդեռ, հիշեք, անցած տարի, երբ վարչապետը կոչ էր անում փակել այս կամ այն պետական կառույցը, բազմաթիվ մարդիկ էին հետևում նրա կոչին։

Երկրորդ, այս պահից սկսած այլևս չենք կարող ասել, որ դատական համակարգի ցանկացած որոշում ցանկացած գործի վերաբերյալ լինելու է օբյեկտիվ որոշում, որովհետև կասեն դատական համակարգը լեգիտիմ չէ։

 Երրորդ,  այս գործողությունները տեղի ունեցավ, երբ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց, սա ուղղակի գերազանց փաստարկ էր երկրորդ նախագահի փաստաբանին, որը միշտ ցանկանում էր ապացուցել, որ Քոչարյանի գործը զուտ իրավական չէ, այլ  քաղաքական է։ Հարց է առաջանում, եթե այս ամենը կապ չունի երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հետ, ինչո՞ւ 10 օր առաջ նման որոշում չկայացրեց։ Հիմա կարող ենք ասել՝ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց և Փաշինյանն այս կոչը հանդես եկավ։ Հարց՝  Մի պահ պատկերացրեք, որ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվել, նման գործողության կոչ լինելո՞ւ էր, կարող ենք ասել՝ ոչ: Ուրեմն, սա կախված էր երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հետ: Հարց է առաջանում, այսինքն գործադիրին դուր չեկա՞վ խափանման միջոցը փոխելու որոշումը: Սա կարո՞ղ ենք որպես մեսիջ դիտարկել, որ սրանից հետո դատավորները պետք է առաջնորդվեն ոչ թե Սահմանադրությամբ ու օրենքներով, այլ քաղաքական դրդապատճառներով, քաղաքական հոտառություն ունենան ու դիտարկեն, թե վարչապետն այս կամ այն հարցում ի՞նչ մտադրություն ունի»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ