Գործադիրը 5 մլրդ 705 մլն դրամ կտրամադրի զինծառայողների բնակարանային հարցը լուծելուն

am
gorcadire-5-mlrd-705-mln-dram-ktramadri-zincarayoxneri-bnakaranayin-harce-louceloun

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում բնակարանային ապահովություն չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բնակարան ձեռքբերելու համար պետական մասնակցության չափով աջակցություն ցուցաբերելու համար:

«2018 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահ­­­­­մանված կարգով բնակարանային պայմանների կարի­քա­վոր ճա­նաչ­ված և ՀՀ պաշտ­պա­­­­­նության նախարարություն ներկայացված ցու­­­­­­ցակ­ների հիման վրա բնակ­­­­հաշվառման հեր­­­­­թա­ցուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողներ, որոնցից 326-ը՝ Երևան քաղաքում: Նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագրեր»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ խոսքը իրենց հերթին սպասող շահառումների մասին է, որոնք արդեն զորացրվել են ԶՈւ-ից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ