Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Գործող իշխանությունների միակ ընդդիմախոսը մենք ենք. Խաչատուր Քոքոբելյան

am
gorcox-isxanoutyounneri-miak-enddimaxose-menqn-enq-xacatour-qoqobelyan

«Մենք» դաշինքը ներկայացնող քաղաքական գործիչները մշտապես պայքարել են ընտրակաշառքի, բռնության, ստի և կեղծիքի, իմիտացիայի դեմ»: Այդ մասին Մասիս քաղաքում անցկացված քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Մենք» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Վերջինս ասաց՝ «Մենք» դաշինքի նախընտրական ծրագիրը քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում հստակ լուծումներ է առաջարկում՝ հստակ հաշվարկներով:

Խ.Քոքոբելյանը հայտարարեց, որ «Մենք» դաշինքը մերժել և մերժում է ՀՀԿ-ին և գործող իշխանությունների միակ ընդդիմախոսն է, և, ըստ նրա, որքան էլ որոշ ուժեր փորձեն դա չտեսնելու տալ, միևնույնն է, չեն հաջողելու:

«Հիմա շատերն են խոսում, որ ընդդիմություն են լինելու, բայց կան քաղաքական ուժեր, որոնք ընդդիմություն են աշխատել և օժանդակել են նախկին իշխանություններին: Դա երևում է նրանց քվեարկություններից և դրանից հետո արված անիմաստ պարզաբանումներից: Մեր տունը քանդողներն էդ վայ ընդդիմադիրներն են եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդու անցած քաղաքական հետագիծը երաշխիքն է, թե ինչպես է նա իրեն դրսևորելու նոր խորհրդարանում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ