Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

Գորիս-Սիսիան ճանապարհին մեքենան շուրջ 90 մետր սահել է ձորը

am
goris-sisian-janaparhin-meqenan-sourj-90-metr-sahel-e-core

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 00:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Բ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 90 մ սահել ձորը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ