Հովհաննես Թումանյան - Նրան

Բայց ես գիտե'մ, ես գիտե'մ,
Ո'ւր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...

Կարդալ Ամբողջը

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է

am
gorisi-avtojanaparhnerin-maraxoux-e

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ