Գուցե Չավուշօղլուն հայ հոգևորականներին խոստումներ է տվել, սակայն դժվար է ասել, երբ դրանք կիրականանան. Տիրան Լոքմագյոզյան

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականն արդեն տեղեկացրել էր, որ օրերս Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հյուրընկալել է hայ հոգևորականներին՝ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և Տ. Շահե Ծայրագոյն Վարդապետ Անանյանին: Հայ հոգևորականները ներկայացել են որպես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչներ: Պատվիրակներին ուղեկցել է Ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նկատեց, որ հանդիպումը մի քիչ գաղտնիություն ուներ, և քչերին էր հայտնի, որ նման հանդիպում է նախապատրաստվում: «Հանդիպումից հետո էլ կոնկրետ ինչ-որ տեղեկություններ չկան, թե ինչի մասին խոսեցին և ինչ եզրահանգման հանգեցին: Սակայն զուտ հանդիպման փաստը ցույց է տալիս, որ ոչ միայն պատրիարքարանը, այլև Ամենայն հայոց կաթողիկոսը ինչ-որ կապեր ունի թուրքական պետությունում, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հանդիպման կազմակերումը»,- ասաց նա:
Լոքմագյոզյանը նշեց, որ վերջերս էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էին հարց ուղղել հայկական պետության հետ կապերի մասին, ինչին ի պատասխան նա ասել էր՝ կամուրջները երբեք պետք չէ այրել, անգամ եթե թշնամի է դիմացդ. «Այդ պատասխանում տեսնում ենք Թուրքիայի կողմորոշումը: Այսինքն, այնպես չէ, ինչպես շատերը կարծում են, թե միայն Աթեշյանի հետ է Էրդողանը հարաբերություններ ստեղծում, այլ հայկական պետության հետ ընդհանրապես»:
Այս պահին նախադրյալներ կա՞ն մտածելու, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը կլուծվի, հարց ուղղեցինք Լոքմագյոզյանին: Ի պատասխան նա նշեց. «Հավանական է, որ Թուրքիան ինչ-որ խոստումներ է տվել, սակայն թե այդ խոստումները որքանով կիրականանան և երբ, դա դեռ հարցական է: Եթե ասում են, որ կմտածեն այդ մասին և հարցերը կլուծեն, դեռ չի նշանակում, որ հենց վաղը այդ հարցերը կլուծվեն: Այդ հարցերը կարող են տարիներով ձգձգվել, կամ եթե անգամ լուծվեն, կարող են նոր հարցեր առաջանան: Հետևաբար՝ պետք է սպասել և տեսնել՝ ինչ է լինում»:
Թուրքագետը նշեց, որ ամբողջ հայ ժողովուրդը և իհարկե եկեղեցին հետաքրքրված են այս հարցով. «Մենք չորս նվիրապետական աթոռներ ունենք՝ երկու կաթողիկոսություն և երկու պատրիարքություն, և այդ պատրիարքություններից մեկը, որը շատ կարևոր է, և ներկայումս անորոշ վիճակում է: Ե՛վ եկեղեցին, և՛ հավատացյալներն այլևս չեն հանդուրժում ու չեն ցանկանում, որ այդպես շարունակվի: Ինչ-որ բան պետք է լինի, և , կարծում եմ, այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում»:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ