Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Գրիգորի Մարտիրոսյանը հրետանային բրիգադներից մեկում ծանոթացել է պարենային ապահովման հարցերին

am
grigori-martirosyane-hretanayin-brigadneric-mekoum-canotacel-e-parenayin-apahovman-harcerin

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ օգոստոսի 9-ին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկը: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են զորամասում, պիլոտային ծրագրի համաձայն, վերջերս ներդրված պարենային ապահովման առանձնահատկություններին, ճաշել զինվորների հետ, ծրագիրն իրականացնող մասնավոր ընկերության պատասխանատուներից հետաքրքրվել գործընթացի հետագա զարգացման հեռանկարներով:

Գրիգորի Մարտիրոսյանը, անչափ կարևորելով ընկերության ղեկավարների պատրաստակամությունը տեղական տնտեսվարողների հետ համագործակցելու և առավելագույնս տեղական արտադրանքի վրա հիմնվելու առումով, վստահեցրել է, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ այս հարցում նրանց աջակցելու համար:

Պետական նախարարն ու ՊԲ հրամանատարը այցելել են նաև «Էյ բութս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն արդեն իսկ նոր նմուշի ճտքակոշիկներ է մատակարարում ՊԲ զինծառայողներին: Այստեղ հյուրերին ներկայացրել են գերմանական և չինական սարքավորումներով աշխատող գործարանի հնարավորություններն ու արտադրական գործընթացի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, մեծացնել արտադրական հզորության ծավալները:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ