Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Գրիզմանը Բարսելոնա տեղափոխվեց

grizmane-barselona-texapoxvec

Անտուան Գրիզմանի տրանսֆերայաին սագան ավարտված է: Ֆուտբոլիստն արդեն  պաշտոնապես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։

 

Ի վերջո «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» ղեկավարները կարողացան ընդհանուր հայտարարի գալ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքի հարցում։ Կատալոնական ակումբը վճարել է Գրիզմանի հրաժարագինը, որը կազմում էր 120 մլն եվրո։ Ֆրանսիացի 28-ամյա ֆուտբոլիստը Բարսայի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, իսկ Գրիզմանի հրաժարագինը է սահմանվել 800մլն եվրո։

 

Հիշեցնենք, որ Գրիզմանը «Ատլետիկո Մադրիդ» էր տեղափոխվել 2014 թվականին իսպանական մեկ այլ ակումբից՝ «Ռեալ Սոսեդատից»։ Գրիզմանը «Ատլեիկոյի» կազմում նվաճել է 2017-2018 թվականների ընթացքում Եվրոպա լիգայի տիտղոսը, նույն տարվա ընթացքում հաղթել է ՈւԵՖԱ-ի սուպեր գավաթը, 2014 թ-ին հաղթել է Իսպանիայի սուպեր գավաթի մրցաշարում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ