Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Գվարդիոլան մարզչական կարիերայի 28-րդ տիտղոսը նվաճեց

am
gvardiolan-marzcakan-karierayi-28-rd-titxose-nvajec

Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լիվերպուլին» (1-1, 11-մ՝ 5-4)։

Քաղաքայինների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար այս տիտղոսը 28-րդը դարձավ կարիերայում, հայտնում է armsport.am-ը: 

Իսպանացի մասնագետի հաշվին 8 հաղթանակ կա ազգային առաջնություններում (3-ը Իսպանիայում «Բարսելոնայի» հետ, 3-ը Գերմանիայում «Բավարիայի» հետ, 2-ը Անգլիայում «Մանչեսթեր Սիթիի» հետ), 7 ազգային գավաթ (2-ը Իսպանիայում, 2-ը Գերմանիայում, 1 Անգլիայի Գավաթ, 2 Անգլիական Լիգայի Գավաթ), 5 սուպերգավաթ (3-ը Իսպանիայում, 2-ը Անգլիայում), 2 հաղթանակ ՉԼ-ում «Բարսայի» հետ, 3 հաղթանակ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում (2-ը կատալոնացիների, 1-ը մյունխենցիների հետ) ու 3 հաղթանակ Աշխարհ ակումբային առաջնությունում (2-ը «Բարսայի» հետ, 1-ը՝ գերմանական ակումբի)։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ