Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

«Գյուլենի արտահանձնման ուղղությամբ ԱՄՆ-ի հետ շարունակում ենք ակտիվ բանակցել». Էրդողան

am
gyouleni-artahancnman-ouxxoutyamb-amn-i-het-sarounakoum-enq-aktiv-banakcel-erdoxan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շարունակում են ԱՄՆ-ի հետ ակտիվ բանակցել Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ կասկածվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման ուղղությամբ:

ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած Էրդողանն այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում թուրք ուսանողների կարիքները հոգալու նպատակով հիմնադրված «TÜRKEN» (ԹՅՈՒՐՔԵՆ) հիմնադրամի ավանդական ճաշի ժամանակ:

«Հուլիսի 15-ի գիշերը (Թուրքիայում 2016-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ամսաթիվ-խմբ.) 251 համաքաղաքացիների սպանած ու 2193 մարդու վիրավորած այդ կազմակերպության արմատներն ամբողջ աշխարհում կտրելու հարցում վճռական ենք: Փենսիլվանիայի շառլատանը (նկատի ունի Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում-խմբ.) ու մնացած բոլոր մարդասպանները և պատվիրատուները պետք է հատ-հատ պատասխան տան դատարանի առաջ իրենց կատարած հանցագործությունների համար: Կազմակերպության ղեկավարին ու մյուս ահաբեկիչներին Թուրքիային հանձնելու համար մեր արդարադատության ու արտաքին գործերի նախարարություններն ԱՄն-ում շարունակում են ակտիվ բանակցությունները»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել էր 258 զոհ և 2.196 վիրավոր: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են գյուլենական համայնքի առաջնորդ, իսլամի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, ով շատ կողմնակիցներ ուներ պետական կառավարման տարբեր ոլորտներում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ