Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Գյումրիի օրվա առթիվ փոխվում են Երեւան-Գյումրի-Երեւան էլեկտրագնացքների օգոստոսի 25-26-ի չվացուցակները

am
gyoumrii-orva-artiv-poxvoum-en-ereuan-gyoumri-ereuan-elektragnacqneri-ogostosi-25-26-i-cvacoucaknere

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Գյումրու օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել օգոստոսի 25-26-ի Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց եւ մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում:

Այսպես, օգոստոսի 25-ին №102/103 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքը Երեւանից մեկնելու է 9:00-ին, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23:45-ին: №100/101 արագընթաց էլեկտրագնացքի Երեւանից մեկնելու ժամը մնում է անփոփոխ՝ 09:40, սակայն Գյումրիից այն կմեկնի 23:15-ին՝ 17:10-ի փոխարեն:

Օգոստոսի 25-ին Երեւան-Գյումրի №684 մերձքաղաքային էլեկտրագնացքը Գյումրի ժամանելու է 11:00-ին՝ 11:16-ի փոխարեն:

 Իսկ օգոստոսի 26-ին չեղարկվում է №103 Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթը:

«ՀԿԵ» ՓԲԸ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ