Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Գյումրին պիտի արվեստով լցնի իր կյանքը՝ ապրելու, ստեղծելու, արարելու արվեստով. նախագահի շնորհավորական ուղերձը

am es
gyoumrin-piti-arvestov-lcni-ir-kyanqe-aprelou--stexcelou--ararelou-arvestov-naxagahi-snorhavorakan-ouxerce

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Գյումրիի օրվա առթիվ

Սիրելի՛ գյումրեցիներ,

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Հարգելի՛ հյուրեր,

 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գյումրիի օրվա առթիվ:

 

Այս տարի քաղաքի տոնը անցկացվում է «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։ Եվ դա պատահական չէ, որովհետև Գյումրին տվել է և տալիս է խոսքի ու գործի բազում իսկական վարպետներ, որոնց ստեղծածը մնայուն արժեքներ են:

 

Գյումրվա ավանդույթները, պատմությունը, լեզուն, կենցաղը գյումրեցու հետ միասին ձևավորում են քաղաքի կոլորիտը: Եվ ամեն ինչ պետք է անել, որ այն ոչ միայն չկորչի, այլ դառնա ավելի գունագեղ և գրավիչ:

 

Իմ բոլոր այցելությունները Գյումրի ունեն հստակ նպատակ՝ ցույց տալ, որ Գյումրին ապրում է, ամեն ինչ անել, որ այնտեղ կյանքը դառնա առավել աշխույժ, լեցուն ու գրավիչ: Ցույց տալ Հայաստանի բազմազանությունը նաև Գյումրու օրինակով, որտեղ մեկ անգամ այցելելով՝ սիրտդ իսկապես կկպչի նրան:

 

Գյումրին չպետք է մնա արվեստի ու աղետի արանքում: Գյումրին պիտի աղետը թողնի հիշողության մեջ ու արվեստով լցնի իր կյանքը՝ ապրելու, ստեղծելու, արարելու արվեստով:

 

Սիրելի՛ գյումրեցիներ,

 

Դուք մի շատ լավ խոսք ունեք՝ «Լացն ու խնդումը պոյեզի գծերի պես միշտ իրար կողքի կերթան»: Պիտի այնպես անենք, որ լացի «պոյեզը» երբեք խնդումի «պոյեզի» հետևից չհասնի:

 

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի:

 

Եվ ինչպես պոետն է ասում.

 

«Արագածին բազմած արծիվ,

Հավերժ կապրես, իմ քաղաք»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ