Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Գյումրիում նշում են քաղաքի օրը

am
gyoumrioum-nsoum-en-qaxaqi-ore

Հայաստանի Հանրապետության մեծությամբ 2-րդ քաղաք Գյումրին այսօր տոնում է քաղաքի օրը: Գյուրին՝ Շիրակի մարզկենտրոնը, հիմնադրվել է V դարում և Հայաստանի  հարուստ   պատմություն ունեցող քաղաքներից մեկն է:

Գյումրին (հին և միջին դարերում՝ Կումայրի, մինչև 1837 թ-ը՝ Գյումրի, 1837–1924 թթ-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924–90 թթ-ին՝ Լենինական). այն հիշատակվում է դեռևս  774 թ-ին՝  արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները տեղի են ունեցել Շիրակ գավառի Կումայրի գյուղում: 1837 թ-ին` Ռուսաստանի Նիկոլայ I ցարի այցելությունից հետո, Գյումրին նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվել է Ալեքսանդրապոլ:

 

Գյումրին հատկապես հայտնի է եղել իր աշուղներով (Ջիվանի, Շերամ, Ֆահրադ, Հայաթի և ուրիշներ) ու եկեղեցիներով (նշանավոր էին Սբ Փրկիչը, Սբ Աստվածածինը, Սբ Գևորգը և այլն):

Խորհրդային տարիներին Գյումրիում զարգացած է եղել արդյունաբերությունը (տեքստիլ-տրիկոտաժի, մեքենաշինական, շինանյութերի, սննդի, կոշիկի, փայտամշակման և այլն), գործել են կրթական ու մշակութային բազմաթիվ հաստատություններ:

 

Քաղաքի պետմության ամենամութ էջը 1988 թ-ի Սպիտակի աղետալի երկրաշարժն է, որին  զոհ են գնացել մի քանի տասնյակ հազար մարդիկ, ավերվել են 1960-ական թվականներից հետո կառուցված շենքերի հիմնական մասը` մոտ 2 մլն մ2 բնակելի ֆոնդ, ծառայողական շենքերի և արդյունաբերական համալիրների ավելի քան 80 %-ը:

Այժմ քաղաքը դեռ գտնվում է վերականգնման փուլում: Գյումրիում գործում են թեթև, մեքենաշինական ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, օդանավակայան: Մշակույթի օջախներից են Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, կինոթատրոններ, տիկնիկային թատրոնը, գավառագիտական թանգարանը, պատկերասրահը, ստեղծվել է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը, կան բազմաթիվ հուշարձաններ (Ստեփան Շահումյանի, Անդրանիկի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Շառլ Ազնավուրի, Մհեր Մկրտչյանի, «Մայր Հայաստան» և այլն), տուն-թանգարաններ (Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Ասլամազյան քույրերի, Սերգեյ Մերկուրովի և այլն):

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ