Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Գյումրիում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

am
gyoumrioum-qnnarkvel-e-hakakoroupcion-razmavaroutyan-naxagice

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Այն կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից:

Տիգրան Խաչիկյանը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար և բարձր գնահատել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը փաստաթղթի մշակման գործընթացում:

Քննարկման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախատեսվող հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին:

Քննարկումն ավարտվել է հարցուպատասխանով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ