Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Գյումրու արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆենոմենը

gyoumrou-arvesti-e-texekatvakan-texnologianerifenomene

Արհեստով և արվեստով շնչող Գյումրին դեռևս 19-րդ դարից էր հայտնի իր համքարությունների պատմություններով: Քաղաքում հայտնի էին գերդաստաններ, ովքեր զբաղվում էին արհեստի, ապա դրանք արդեն արվեստի վերածած որևէ ճյուղով: Գյումրին բոլոր ժամանակներում տարբերվել է իր մշակութային մտածողությամբ ու ստեղծարարությամբ:

Մշակութային Գյումրին միշտ եղել է ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի դիտակետում, սակայն այս անգամ չենք խոսի Գյումրու արվեստային առանձնահատկությունների մասին, այլ` մեկ այլ ֆենոմենի մասին:

Վերջին տասնամյակում Գյումրին ՀՀ-ում և երկրից դուրս հայտնի է որպես տեղեկատվական տոխնոլոգիաների զարգացման կենտրոն ու լավագույն կադրերի դարբնոց: Տեխնոլոգիական առաջընթացի ու ձեռքբերումների մասին ամեն օր կարելի է խոսել, լսել կամ կարդալ որևէ նորություն, իսկ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը դեռ վաղուց ալգորիթմների և թվային կոդերի ճիշտ համադրման ու ստեղծարարության հաջողված փորձ է:

2000-ականների սկիզբն էր, երբ Գյումրի եկավ ‹‹Հայ օգնության ֆոնդի›› բարերաների մի խումբ՝ հերթական նյութական աջակցության նպատակով, նրանց մեջ կար տեխնոլոգիական ոլորտի մասնագետ, որը ցանկություն է հայտնում Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների հետ շփվելու, և այսպես դրվում է հիմքը. այս մասիմ ՀԱՅ ՁԱՅՆ-ին պատմում է Գյումրու տեխնոլոգիան կենտրոնի ստեղծման առաջին իսկ տարիներին կենտրոնում իր բարենպաստ գործունեությունը ծավալած Ամալյա Եղոյանը.

‹‹Պատրիք Սարգիսյանը հանդիպելով ուսանողների հետ, դուրս է գալիս և ասում, որ այլևս ժամանակն է Գյումրիում ոչ թե սննդի ու հագուստի տեսքով աջակցություն կատարվի, այլև ներդրում արվի հմտության, գիտելիքի զարգացման մեջ և այս երիտասարդներն իրենք կկարողանան դեպի Գյումրի ուղղորդել աշխատատեղեր և կանխել արտագաղթը››:

Ամալյան խոստովանում է՝ սկզբում բավականին դժվար էր բացատրել, համոզել մարդկանց, որ սա ապագայի մասնագիտությունն է. ‹‹Ես 2007թ-ին ԳՏԿ –ում եկել եմ որպես ընդունարանի աշխատակից, հիշում եմ, իմ հիմնական պարտականությունը դիմորդների, ծնողների հետ շփումն էր ու ոչ մեկը չէր հավատում, թերհավատ էին, բոլորը կարծում էին, թե սա հերթական ամբիցիոզ ծրագիրն է, գումարներ են ծախսվելու և ծրագիրն արդյունք չի ունենալու››:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի նպատակն էր՝ կանխել կրթություն ստացած մարդկանց արտագաղթը և աշխատատեղերի ստեղծմամբ՝ կյանքի որակը բարելավել: Ամալյա Եղոյանը մատնանշում է նաև դժվարությունների մասին, օրինակ՝ որոշ մասնագետների բացակայությունը, սակայն դրանք հաղթահարվեցին և այսօր Գյումրին հայտնի է ոչ միայն որպես մշակութային մայրաքաղաք, այլև` որպես տեխնոլոգիական: Առաջին հայացքից թվում է, թե արվեստով ապրող ու շնչող քաղաքում տեխնոլոգիական հաղթարշավը դժվար, թե գրանցվեր, սակայն բարձր տեխնոլոգիաների դեպքում, ինչպես արվեստում, պահանջվում է նորարարություն, մտքի ճկունություն ու ոչ օրինաչափ մտածողություն:

‹‹ՏՏ ոլորտն ուղիղ կապված է ճկուն մտքի հետ, քանի որ ծրագրավորումն էլ ինքնին արվեստի տեսակ է, դա միայն կոդ գրել չէ, դա ալգորիթմների ճիշտ գեղարվեստական համադրություն է, հետևաբար, Գյումրիում ծրագիրը չէր կարող ստացվել, եթե երիտասարդությունը չունենար կրեատիվ , ստեղծագործ մտածելակերպ, խնդիրներին բազմակողմանի լուծումներ առաջարկելու ունակությունը, ինչը նաև ծնվում է քաղաքի դժվարությունների հաղթահարումից››,-նկատում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն այժմ միջազգային լուրջ կազմակերպությունների պատվիրատու է, կենտրոնում այս պահին գործում են տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների մասնաճյուղեր: Կենտրոնի հաջողությունների մասին խոսելիս ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ին փոխանցում է, որ իրենց համար միշտ կարևոր է եղել մարդկային կապիտալն ու մոտիվացիան. ‹‹Ոչ բոլորն ունեն հնարավորություն որպեսզի դուրս գան երկրից, քաղաքից, որ տեսնեն, թե աշխարհում ինչ է կատարվում, ուստի փորձում ենք գտնել, բերել խոսնակներ, ովքեր իրենց հաջողության փորձով կարող են կիսվել մեր շահառուների հետ: Ամենակարևոր մոտիվացիան շատերիս համար այն է՝ բոլորս գիտենք, որ շատ բան չգիտենք, գիտելիքի լուսավոր կետը ձգտում ենք ավելի մեծացնել: Միջազգային տարբեր բիզնես ընկերությունների ներգրավվելն է, որոնք մշակույթ է բերում››: Շարունակելով իր խոսքը՝ Բելլան նկատում է, որ ԳՏԿ-ն շատ է կարևորում նաև լոկալ ստարտափերի զարգացումը, ձեռներեցության զարգացումը շատ փոքր տարիքից պետք է փոխանցել:

‹‹Միջազգային ընկերությունների կողքին մենք ունենք Գյումրիում ստեղծված և զարգացող ստարտափերը, որոնք իրենց փորձով և գիտելիքով չեն տարբերվում: Յուրաքանչյուր ընկերությունում IT-ն զարգանում է ոչ միայն IT-ով կամ կայքեր ստեղծելով, այլ IT-ն կապվում է ամենատարբեր ոլորտների հետ և իրական ինովացիան հենց այստեղից է գալիս: IT-ն սերտ կապ ունի արվեստի հետ, իսկ արվեստը մի քիչ բարդ ընկալվող է: Ամենակարևորը, որ մարդիկ կարողանամ սահմաններից դուրս մտածեն և Գյումրիում բոլորի մեջ այդ պոտենցիրալը կա և ճիշտ զարգացման դեպքում լուրջ արդյունքներ են արձանագրվում››,- Բելլան մեկ առ մեկ թվարկում է լոկալ ստարտափերը, որոնք բիզնեսի ավտոմատացման, կրթական և նորարակական լուրջ հարթակներ են: Այս տարիներին ԳՏԿ-ում 2000-ից ավելի մասնագետներ են վերապատրաստվել, հիմա 300 ծրագրավորողներ կան: Ինչ վերաբերում է այն համգամանքին, որ IT ոլորտի մասնագետների արտահոսք է միշտ, Բելլա Հարությունյանը նկատում է, որ դա բնականոն երևույթ է, ունենք նաև հետ վերադարձածների մեծ թվաքանակ:

Գյումրու տեխնոլոգիական հաջողված փորձն ու օրինակը հիմա արտահանվում է այլ մարզեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ