Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Գյումրու գիշերօթիկները կշարունակեն գործել ժամանակավոր

gyoumrou-giserotiknere-ksarounaken-gorcel-jamanakavor

Արդեն բավական երկար ժամանակ է Գյումրու գիշերօթիկ հաստատությունների լուծարման թեման համացանցում և Գյումրիում ամենաքննարկվածն է: Այսօր ‹‹Երկխոսության մեդիա›› կենտրոնում հերթական քննարկումն էր` նվիրված այդ թեմային: Երկու հաստատությունների ղեկավարներն էլ հակված են գործընթացի այնպիսի ընթացքին, որ սահուն լինեն գործողությունները, առանց ցնցումների ու հնարավորինս քիչ ռիսկերի: Քանի որ գնահատման արդյունքում կա երեխաների մի խումբ, որոնց վերադարձը ընտանիք դեռրևս անհնարին է, ուստի պետք է հաստատությունները դեռևս շարունակեն իրենց գործունենությունը:

Հավանական ռիսկերի մասին խոսում է Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Գինուշ Զատիկյանը. ‹‹Գիտեք, որ Գյումրին առանձնահատուկ է, և այդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք դեռևս ունենք 3000-ից ավելի անօթևաններ, ինչն արդեն իսկ սա մեծ ռիսկ է: Մենք երեխաներին ուղարկում ենք տուն, որտեղ չկան տարրական պայմաններ, սկսած սանիտարահիգիենիկ պայմաններից, ծնողավարության հմտություններից և այո, մուրացիկության խնդիր կա: 2014թ-ից, արդեն 2016թ. մեզ մոտ տարբեր կազմակերպությունների` նախարարության, մարզային իշխանության մասնագիտական խմբերով կատարեցին խորքային գնահատում և եկանք մի եզրահանգման, որ ավելի ճիշտ է կախարգելման ծրագրով սկսենք, քան հաստատություների երեխաների բեռնաթափումներով։ 2016թ-ից կանխարգելման աշխատանք է արվել: Եթե նախկինում մեր հաստատությունում 120-ից ավելի երեխաներ են խնամվել, այժմ 63 երեխա կա, սա անցնցում աշխատանքի արդյուքն է, ինչն արվել է աստիճանաբար››:

Ինչպիսի՞ն է իրավիճակը Գյումրու թիվ 2 գիշերօթիկում։ Ըստ տնօրեն Անահիտ Կարապետյանի՝ նախկին 85-90 երեխայի փոխարեն այս տարի խնամվել է 76, իսկ այժմ արդեն 68 երեխա:

Այս պահին երկու հաստատություններում էլ նոր երեխաներ չեն ընդունվել, նախարարից կա հանձնարարական, որ խիստ ռիսկային դեպքերում, որոնց հատուկ հանձնաժողովն է ընտրել, երեխաները պետք է շարունակեն օգտվել պետական հոգածությունից:

Ինչպիսի՞ն է իրավիճակը նոր ուսումնական տարում։ Արդյո՞ք երեխաները հաստատություններ եկել են, թիվ 2 գիշերօթիկ տնօրենը նկատում է.

‹‹ Մոտ 40 երեխա, որոնց վերադարձը ընտանիք դեռ բարձր ռիսկային է, շարունակելու է գալ հաստատություն, հանրակրթական դպրոցի դասաժամերից հետո: Հիմա խնդիր կա` ցերեկային բաղադրիչ, գիշերային բաղադրիչ, առաջացած խնդիրների դեպքում էլ հավատացնում եմ, որ անպայման պետք է բխի երեխայի շահերից››:

Այսօրվանից արդեն համապատասխան հայտերն ուղարկված են մատակարար կազմակերպություններին` ծառայությունների մատուցման հետ կապված, իրենց հասանելիք յուրաքանչյուր ծառայություն ստանալու են բոլոր գրանցված երեխաները՝ վստահեցնում են տնօրենները, քանի որ երեխաները գրանցված են հաստատությունում և ունեն իրավունք օգտվելու պետության կողմից տրամադրվող բոլոր ծառայություններից:

Տնօրենները նկատեցին, որ այսօր նաև սաները հուզված էին, հատկապես բարձր տարիքային խմբերի երեխաները:
Միջին ռիսկային և բարձր ռիսկային ընտանիքներին համատարած կարգավիճակի բարելավման աջակցություն պետք է տրամադրվի: Այն հասարակական կազմակերպությունների միջոցով պետք է լինի, այստեղ մասնագիտական և հմտությունների ամրապնդման և նյութական առումով աջակցություն է տրամադրվելու:
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ