Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Գյումրու օդում տոնական ելևէջներ կան ու լավատեսական փայլ՝ գյումրեցու աչքերում. Հայկ Մարության

am
gyoumrou-odoum-tonakan-eleejner-kan-ou-lavatesakan-payl-gyoumrecou-acqeroum-hayk-maroutyan

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա կապակցությամբ: Իր ֆեյսբուքյան էջում Մարությանը գրել է.

« Սիրելի՛ գյումրեցիներ.

 

Այսօր տոնական օր է, Գյումրին նշում է քաղաքի տոնը: Առանձին ուրախությամբ եմ անդրադառնում այս տոնին, քանզի ինչ-որ բան հուշում է, որ տոնական տրամադրությունը քաղաքում կշարունակվի նաև հաջորդ օրերին:

Արհավիրքի, մաքառման ու հուսալքության տարիներից հետո, Շիրակ է եկել զարգացման ու վերելքի երկար սպասված շրջանը: Գյումրու օդում տոնական ելևէջներ կան ու լավատեսական փայլ՝ գյումրեցու աչքերում: Գյումրու հյուրերը ամեն հաջորդ այցի ժամանակ մի լավ նորության են հանդիպում իրենց սիրած քաղաքում: Ընդորում, լավ լուրերը ամենուր են՝ փողոցների ու շենքերի բարեկարգումից, սոցիալական ծրագրերից ու բիզնեսի, զբոսաշրջության զարգացման աշխուժացումից, մինչև քաղաքի մշակութային կյանքը՝ ներկայացումներ, փառատոններ, հայտնի ու նորահայտ անունների ելույթներ. մի բան, որ հատկապե՛ս կարևոր է մշակութային մայրաքաղաքի համար:

 

Վստահ եմ, որ այս բարեբեր շարժը շարունակական է լինելու ու էլ ավելի է զարգանալու հետագա տարիներին: Վստահ եմ նաև, որ գալիք տարիներին մեր երկու քաղաքների միջև համագործակցությունը նորանոր բարձունքներ է գրավելու՝ բոլոր ոլորտներում:

 

Շնորհավորում եմ տոնի կապակցությամբ՝ մաղթելով լավ տրամադրություն ու լավատեսություն՝ այսօր և գալիք բոլոր օրերին:

 

Սիրով՝

Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ»

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ