Գյուղատնտեսական ապահովագրության համակարգը կներդրվի հունվար-փետրվար ամիսներից

am
gyouxatntesakan-apahovagroutyan-hamakarge-knerdrvi-hounvar-petrvar-amisneric

Հայաստանում հունվար-փետրվար ամիսներից կներդրվի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Համակարգի ներդրումը նշանակում է, որ գյուղացիների ներդրումները կապահովագրվեն բնական աղետներից ու կարկուտից:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ապահովագրական համակարգի ներդրումը նոր լուծում է, և գյուղացու կատարած ծախսերը 100 տոկոսով կհատուցվեն: «Պետությունը կլուծի այս խնդիրը, և ապահովագրական ընկերությունները կկարողանան ավելի մեծ ծավալով փոխհատուցում կատարել»,- նշել է Գևորգյանը՝ հավելելով, որ գյուղացիները համաձայն են համակարգի ներդրմանը:

Գյուղացիներից կպահանջվի նախնական 30.000-35.000 դրամի ներդրում մեկ հեկտարի չափով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ