Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Գյուղնախարարությունը ներդնում է հիվանդությունների կանխարգելման ինստիտուտ

am
gyouxnaxararoutyoune-nerdnoum-e-hivandoutyounneri-kanxargelman-institout

Իրականացվում են պետական օժանդակության թվով 11 ծրագրեր, մեկնարկել է գյուղապահովագրության ծրագիրը, ուժեղացվում է ագրարային կրթությունը, կիրականացվեն հողային ռեֆորմներ, կհիմնվեն գյուղատնտեսական բորսա, մարզային լոգիստիկ կենտրոններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են նախարարության կողմից իրականացված աշխատանքներն ու նոր նախաձեռնությունները։ Նա մասնավորապես անդրադարձ է կատարել ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջարկներին, պետական օժանդակութան ծրագրերին և ռազմավարական փոփոխություններին։

Ինստիտուցիոնալ բարեփոխումներ

Գեղամ Գևորգյանի խոսքով` նախարարության կառուցվածքում անհրաժեշտ նախաձեռնություններից է
ինֆորմացիոն-վերլուծական կենտրոնի ստեղծումը, որի հիմնական նպատակն է շուկաների վերաբերյալ
վերլուծությունն ու տվյալների հավաքագրումը և այն գյուղացիական տնտեսություններին տրամադրումը:
«Մենք հաճախ նկատում ենք, որ գյուղացիները տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել և որտեղ պետք է այդ արտադրածը վաճառել: Այդ իսկ պատճառով այստեղ լուրջ ուսումնասիրություններ են անհրաժեշտ: Մենք նախաձեռնել ենք և կփորձենք իրազեկել գյուղացիական տնտեսություններին և վերամշակողներին, որտեղ ինչի պահանջարկ կա և որտեղ ինչ կարելի է մշակել և աճեցնել», - նշել է Գեղամ Գևորգյանը:
Ինստիտուցիոնալ բարեփոխումների թվում Գեղամ Գևորգյանը հիշատակել է նաև վարչական ռեգիստրների ինստիտուտի ներդրումը, որոնց կհաջորդի ֆերմերների, սուբսիդիաների ռեգիստրների ստեծումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումը:

Պետական օժանդակության ծրագրեր

Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ ներկայումս հանրապետությունում ընթացքի մեջ է 11 պետական
օժանդակության ծրագրեր, որոնք իրականացվում են երկու հիմնական ուղղությամբ` վարկային ռեսուրսների
սուբսիդավորում և ուղիղ ֆինանսավորում:
«Այս պահին կարող ենք արձանագրել, որ գյուղատնտեսության մեջ չկա ճյուղ, որը պետության կողմից
տրամարվող ֆինանսական ռեսուրսով բաց մնացած լինի: Դա կարող է վերաբերել թե անասնապահությանը,թե
բուսաբուծությանը: Այսինքն` բոլոր ճյուղերով մենք ֆինանսական ռեսուրսներ տրամադրել ենք», - ընդգծել է նա:

Նախարարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ ֆինանսական շուկաների և ֆինանսական կառույցների բիզնես արդյունավետությունը չնվազեցնելու համար մշակվում են նաև այլ գործիքներ, որոնք ուղղված են լինելու գյուղացիական տնտեսություններին աջակցությանը: Միաժամանակ Գեղամ Գևորգյանը հույս է հայտնել, որ աստիճանաբար ուղիղ ֆինանսավորմամբ ծրագրերը կգերակշռեն սուբսիդավորման ծրագրերին: Նա նաև նշել է, որ պետական օժանդակության ծրագրերի մասին տեղեկությունները գյուղացիների համար ավելի հասանելի դարձնելու նպատակով պատրաստվել են և մարզերին տրամադրվել են հատուկ տեղեկատվական թերթիկներ:

Ռազմավարական փոփոխություններ

Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը հատկապես կարևորել է հողային ռեֆորմների միջոցով վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացումը, հողերի միավորումն ու խոշորացումը, կոոպերացումը, ինչպես նաև հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի հիմնումը, ինչպես նաև գյուղատնտեսական ռսիկերի մեղմումը, ագրարային կրթության ուժեղացումը և շուկաների ստեղծումը։

Հողային ռեֆորմ

Անդրադառնալով հողային բարեփոխումներին` Գեղամ Գևորգյանը նշել է, որ ներկայում հանրապետության վարելահողերի մոտ 40 տոկոսը չի օգտագործվում, և այդ ցուցանիշը նվազեցնելու համար հարկավոր է իրականացնել հողերի գույքագրում, բացահայտել հողերը չմշակելու պատճառները, հանդես գալ օրենսդրական փոփոխությամբ, և արդյունքում հասնել հողերի միավորմանն ու խոշորացմանը, ինչպես նաև հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի ներդրմանը: Բացի այդ, օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում նաև կոոպերացիայի խթանման ուղղությամբ:

Ռիսկերի մեղմում

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, սակայն ճիշտ կառավարման
դեպքում ռիսկերը հնարավոր է էականորեն մեղմել։ Այս ուղղությամբ նախարարությունը ներդնում է
հիվանդությունների կանխարգելման ինստիտուտ, որտեղ բավականին լուրջ ներգրավվածություն պետք է ունենա նարև մասնավոր հատվածը։ Մշակվել է խոշոր եղջերավոր կենդանիների որոշ հիվանդությունների վերացման ռազմավարություն, որի շնորհիվ 4-5 տարի հետո այդ հիվանդությունների վերահսկումն ամբողջությամբ հնարավոր կլինի իրականացնել, հարավամերիկայն ցեցի դեմ են պայքարի միջոցառումներ իրականացվում։ Այս հարցում նա առավել քան կարևոր է համարել նոր մշակույթի ձևավորումը, որպեսզի գիտական կառույցը, մասնավորը և պետությունը կարողանան մեկտեղել իրենց ջանքերը և հասնեն հաջողության։
Հաջորդիվ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է ապահովագրական համակարգի ներդրմանը։ Պիլոտային
ծրագիրը մեկնարկել է, Ապահովագրական բյուրոն ստեղծված է, ապահովագրական ընկերությունները միացել
են ծրագրին, այժմ նրանք իրենց ներքին սպասարկման աշխատանքներն են իրականացնում, որպեսզի վաճառեն
ապահովագրական պոլիսները։ Ընտրված են 6 մարզեր, կապահովագրվեն խաղողը և ծիրանը ցրտահարության
և կարկուտի ռիսկերից։ Պետությունը կկատարի իր խոստումը և ապահովագրավճարների առնվազն 50
տոկոսը կսուբսիդավորի։ Գեղամ Գևորգյանը նշել է, որ իրականացվելու է ծախսերի ռիսկերի ապահովագրում։ Եթե քաղաքացին այդ տարի ծախսել է, դիցուք 1 200 000 դրամ այգու խնամքի վրա, ապա ապահովագրությունը կփոխհատուցի նրա ծախսերը։ Բերքի կորուստների նվազեցման համար իրականացվում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման սուբսիդավորման վարկային ծրագիր։

Ագրարային կրթություն

«Սա երկարաժամկետ ծրագիր է, որի արդյունքները կտեսնենք 5-6 տարի հետո»,-նշում է նախարարի
պաշտոնակատարը՝ հավելելով, որ ոլորտում բարձրակարգ մասնագետների դեֆիցիտ կա։ Մասնավորապես
անասնաբույժների մեծ մասը կենսաթոշակային տարիքն անցել է։ Նախարարությունն ակտիվորեն աշխատում
է ՀԱԱՀ-ի հետ, 5-7 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր է իրականացվում, որի շրջանակում գիտական կենտրոն կհիմնվի, որպեսզի տեղի մասնագետները կարողանան վերապատրաստում անցնել։ ՀՀ կրթության և
գիտության նախարարության հետ համատեղ Ապարանում անասնապահական քոլեջ կհիմնվի, որը հագեցած
կլինի լավագույն տեխնոլոգիաներով։ «Մենք որդեգրել ենք գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու սկզբունք»,-պարզաբանում է Գեղամ Գևորգյանը։

Շուկաների ստեղծում

Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ սկսվել են գյուղատնտեսական բորսայի ստեղծման աշխատանքներ։ Այն կլինի մի հարթակ, որը գյուղատնտեսական մթերքների իրացման արդյունավետ և ժամանակակից ձևերի ներդրմամբ կնպաստի մթերքների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը։ Բացի այդ մարզերում լոգիստիկ կենտրոններ կստեղծվեն։ Պետությունը կսուբսիդավորի բիզնեսին կամ կոոպերատիվներին, ինչը հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններին սեզոնին իրենց ավելցուկ ապրանքը պահպանել և ոչ սեզոնին բարձր գնով իրացնել։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայության հետ կապերի բաժին

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ