Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Հաճելի ամռան տհաճ հետևանքները (տեսանյութեր)

hajeli-amran-thaj-heteanqnere-tesanyouter

Ամառային թեժ օրերը դեռևս առջևում են: Շոգ եղանակային պայմաններում օդի ջերմաստիճանի բարձրացմամբ նկատելի են դառնում մի շարք խնդիրներ` տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների ինքնազգացողությունն է վատանում, որոշ հիվանդություններ սրանում են, իր հերթին էլ բարձրանում է հրդեհավտանգ իրավիճակների ռիսկայնությունը...  Այս ամենից խուսափելու և այլ հարցերի շուրջ այսօր զրույց է ծավալվել Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում:

 

Բանախոսներից յուրաքանչյուրը ներկաներին փոխանցեց իր ոլորտի նկարագիրը: Շիրակի մարզի գլխավոր համաճարակաբան Արմինե Անդրյանը նկատեց, որ աղիքային հիանդությունների վիճակագրությունն օրինաչափ է. «Համաճարակային իրավիճակը հանգիստ է, վերահսկելի, օրինաչափ են և համապատասխանում են սեզոնին: Ունենք մի փոքր դեպքերի ավելացում, կարծում եմ, պայմանավորված է ջերմային ֆոնի հետ: Անցած տարվա համեմատ մենք ունենք աղիքային վարակների 1,3 անգամ ավելացում: Մենք ունենք պիկի ժամանակաշրջան, և աղիքային վարակների համար այն ամառ -աշուն սեզոնում է: Բայց կանխարգելիչ միջոցառումներ ենք անում բոլոր առումներով»:

 

Խրոնիկ հիվանդությունների առումով էլ մարզի գլխավոր սրտաբանն է կիսվում տեղեկատվությամբ: Բժիշկ- սրտաբան Արթուր Ստեփանյանը նկատում է, որ շոգ եղանակը հանդիսանում է սիրտ-անոթային հիվանդությունների սրացման գործոններից մեկը: Մասնագետը նկատում է, որ հատկապես այս ժամանակահատվածում բարձր է եղել սրտամկանի սուր ինֆարկտի դիմելիությունը և հիվանդացության աստիճանը: Արյան ճնշման դեպքերով ևս շատ են եղել դիմելիության դեպքերը:


Հրդեհավտանգ իրավիճաների և գրացված դեպքերի առումով  Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ բաժնի պետ Մարտին Մկոյանը նշում է, որ դեպքերն աճել են 50 տոկոսով:

 

Գլոբալ տաքացման գործընթացը, բնականաբար, Հայաստանի վրա ազդել է: Հանրապետությունում ջերմաստիճանը 1,3 աստիճանով բարձրացել է: Շոգ ամառներ եղել են, բայց 2019թ-ը այդ ցանկում տեղ չի գտել, մանրամասնում է Շիրակի մարզի գլխավոր հիդրոօդերևութաբան, Գյումրու օդերևութաբանական կայանի պետ Էդգար Գրիգորյան:

 

Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով բարձրանում են նաև ջրային պատահարները` ջրամբարներում և ջրային այլ տարածքներում անփութության հետևանքով տարիներ շարունակ մարդկային կյանքի կորստով դեպքեր են արձանագրվել: Շիրակի մարզը 7 խոշոր ջրամբար ունի: Այս տարի նկատվում է հասարակության գիտակցության մակարդակի բարձրացում, նկատում են բանախոսները: Ջրային տարածքները ոչ միայն վտանգավոր են խեղդվելու առումով, այլ նաև մի շարք վարակիչ հիվանդությունների աղբյուր կարող են հանդիսանալ, նկատում է մարզի գլխավոր համաճարակաբան Արմինե Անդրյանը:

 

Բանախոսների խորհուրդներն ու հորդորները բազմազան էին, նախ ամենակարևորըՙ միշտ պետք է պահպանել զգոնություն` չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, խմել շատ հեղուկ` օրական առնվազն 2 լիտր, հեռու մնալ արևի ուղիղ ճառագայթներից և ինքնազգացողության վատացման դեպքում անմիջապես դիմել բժշկի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ