Հակառակորդը շարունակում է առաջնագծում ինտենսիվորեն խախտել հրադադարը, նաև իրականացրել է սադրիչ գործողություններ. ՊԲ

am en ru
hakarakorde-sarounakoum-e-arajnagcoum-intensivoren-xaxtel-hradadare--oros-ouxxoutyounneroum-irakanacnel-razmavaramartavarakan-sadric-gorcoxoutyounner-pb

Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի տարածած մամուլի հաղորդագրությունից:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և, գոնե, տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության պահանջներին
»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ