Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Հակառակորդին համարժեք պատասխան է տրվել. Արտակ Դավթյան

am
hakarakordin-hamarjeq-patasxan-e-trvel-artak-davtyan

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է և վերահսկելի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Ըստ նրա՝ լարվածություն ու միջադեպեր միշտ եղել են, կան և մոտ ժամանակներս կշարունակվեն:

«Մի փոքր նվազել է կրակոցների ու միջադեպերի քանակը: Վերջին շրջանում իրականացված աճի վերաբերյալ, որը գրանցվեց Տավուշի մարզում, այս պահի դրությամբ իրավիճակն էական փոփոխություն չի կրել: Լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց դա միշտ եղել է: 20 րոպե առաջվա դրությամբ կային որոշակի կրակոցներ, բայց դրանք ոչ նպատակային բնույթ էին կրում, մեր պատասխան կրակով դադարեցվեցին»,- ասաց Դավթյանը՝ կանխատեսելով, որ այդ ուղղությամբ այլևս լարվածություն չի լինի:

«Համարժեք պատասխան տրված է այդ ուղղության վրա»,- ասաց Գլխավոր շտաբի պետը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ