Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Հակոբ Արշակյանը Տալլինում ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղությամբ ՀՀ կառավարության աշխատանքները

am
hakob-arsakyane-tallinoum-nerkayacrel-e-texnologiakan-olorti-zargacmann-ouxxoutyamb-hh-karavaroutyan-asxatanqnere

 Տալլինում անցկացվող Էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում մայիսի 22-ին կայացած  նախարարական նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, իր ելույթում նախարարը ներկայացրել է Հայաստանի ազգային թվային օրակարգի տեսլականը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայկական տեխնոլոգիական ներուժին, և այդ ոլորտի այսօրվա զարգացման միտումները կապել դեռևս Խորհրդային Միության տարիներին հայ մասնագետների ունեցած մասնագիտական բարձր որակների հետ։ Խոսելով տեխնոլոգիական ոլորտի առաջընթացին ուղղված քայլերի մասին՝ նախարարն ընդգծել է տեխնոլոգիական կրթության կարևորությունը, նշել, որ Հայաստանում բազմաթիվ բուհեր ներկայում ոլորտի բարձրակարգ մասնագետներ են պատրաստում, դպրոցներում գործում են տեխնիկական խմբակներ, իսկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հազարավոր պատանիներ ծրագրավորման դասընթացներ են անցնում՝ ստեղծելով սեփական նախագծերն ու ծրագրերը։ 

Նախարարը  Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր բաղադրիչ է համարել նաև այն կամուրջը, որը հայկական սփյուռքի միջոցով ստեղծված է Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև։ Նա նշել է, որ տարբեր երկրներում ապրող և աշխատող հայ մասնագետներն իրենց ներդրումն են բերում մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանն ու առաջընթացին` օժանդակելով նաև ստարտափ էկոհամակարգի ակտիվացմանը։ 

Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ ոլորտի առաջընթացին ուղղված ծրագրերին, Հակոբ Արշակյանն ընդգծել է երկրի իշխանությունների հիմնական նպատակը՝ Հայաստանը դարձնել տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։ 

Նախարարը նշել է, որ վերջին տարիներին տեխնոլոգիաները մեր երկրում արագ զարգացում են ապրում, վերջին 7 տարվա ընթացքում՝ 5 անգամ։ Այդ ուղղությամբ իրականացվող քայլերից է նաև նոր՝  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորումը, որի գործունեության շրջանակները կընդգրկեն թվայնացումից մինչև ստարտափ էկոհամակարգեր՝ ներառելով աջակցության ծրագրեր վենչուրային ֆոնդերին, ինկուբատորներին, աքսելերատորներին, տարբեր գիտահետազոտական ծրագրերին։

Նախարար Արշակյանը խոսել է նաև թվայնացման գործընթացների, դրա զարգացմանն ուղղված քայլերի մասին։

Նախարարն անդրադարձել է նաև հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT) և տալլինյան համաժողովի մասնակիցներին հրավիրել իրենց մասնակցությունն ունենալու տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն այդ միջոցառմանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ