Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

am
hakob-arsakyann-endounel-e-hayastanoum-boulxariayi-despanin

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա - Կայմակտչիևային։

Տրանսպորտի, կապի և տջեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների բնագավառում կան բոլոր նախադրյալները երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու համար, և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ համապատասխան քայլեր կատարել։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը ևս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին, այնուհետև նախարարին է ներկայացրել հայ-բուլղարական միջկառավարական հերթական նստաշրջանի կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Նա կարևորել է նստաշրջանի օրակարգում հայկական կողմի առաջարկություններն ընդգրկելու անհրաժեշտությունը և ներկայացրել է օրակարգային հարցերի շրջանակը։

Դրանք հիմնականում առնչվում են ավտոմոբիլային՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներին, փոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվությունների ավելացմանը, էլեկտրոնային հաղորդակցության, փոստային և առցանց փոստային փոխադրումների ոլորտներում իրականացրած օրենսդրական նախաձեռնություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը և այլն։

Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված թեմաները առաջիկայում աշխատանքային կարգով կքննարկվեն, որից հետո կարվեն համապատասխան առաջարկություններ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ