Համագումարը ցույց տվեց՝ կա Նիկոլ Փաշինյան և կան նրա թիմակիցները, բայց թիմ չկա. քաղտեխնոլոգ

hamagoumare-couyc-tvec-kanikol-pasinyanekan-nra-timakicnere--bayc-tim-cka-qaxtexnolog

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է  քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանը:

-Նախօրեին կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որը սոցցանցերում բավականաչափ քննարկվեց ու քննադատությունների արժանացավ: Շատերը նկատեցին, որ կուսակցության համագումարում այդպես էլ չներկայացվեցին իշխող քաղաքական ուժի տեսլականն ու ծրագրերը, իսկ կուսակցության լիդերները ելույթները որակվեցին որպես ոչինչ չասող: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը:

-Իմ կարծիքով՝ այդ քննադատությունները հիմնականում տեղին են, որովհետև իշխող քաղաքական ուժից սովորաբար սպասում են հենց նման տեսլականներ և ծրագրեր, ու սովորաբար այդպես էլ լինում է: Իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ երբ ասում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կամ իշխանություն, նախևառաջ այդ ամենը մարմնավորում է վարչապետ Փաշինյանը: Այստեղ, կարծում եմ, խնդիրն այն է, որ կուսակցությունում վստահ էին, որ Փաշինյանի ելույթները տարբեր հարթակներից տվել են այդ բոլոր հարցերի պատասխանները, արդյունքում, երևի հարկ չհամարեցին ևս մեկ անգամ քաղաքական կուսակցության ամբիոնից խոսել այդ մասին:

Այլ հարց է, որ քաղաքական կուսակցությունը պետք է ունենար իր ուղերձները, և մենք հասկանայինք, թե ո՞ւմ հետ գործ ունենք՝ որպես քաղաքական թիմ: Բայց մենք քաղաքական թիմի մոտեցումները չլսեցինք, չտեսանք, կրկնում եմ՝ այն պատճառով, որ այդ ամենի մասին խոսում է մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը: Իսկ քաղաքական թիմը՝ որպես այդպիսին, հստակ չի ձևավորվում, չի ինստիտուտալիզացվում: Կա Նիկոլ Փաշինյան և կան նրա թիմակիցները, բայց թիմ չկա: 

-Հետաքրքիր է, որ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ առաջիկա տարիներիին կուսակցությունը խնդիր ունի գաղափարապես ամուր դառնալու: Արդյո՞ք սա նշանակում է, որ վարչապետը գիտակցում է, որ թիմում գաղափարական միասնություն չկա:

-Նիկոլ Փաշինյանը՝ որպես նոր իշխանության ամենափորձված քաղաքական գործիչներից մեկը, շատ լավ հասկանում է, որ մեկ տարվա ընթացքում ամուր հենարաններ չի հաջողվել ձևավորել: Ամուր հենարան ասելով ես նկատի ունեմ քաղաքական, տնտեսական, սոցիալական հենարանները, ինչու ոչ՝  նաև աշխարհաքաղաքական հենարաններ: Ես չեմ ուզում ասել, թե մեկ տարվա ընթացքում պետք է այդ ամեն լիներ, բայց նույնսիկ թիմի հարցում չի հաջողվել ձևավորել այդ հենարանը:

Փաշինյանը հասկանում է , որ այդ հենարանների կարիքը կա, և այդ հենարաններից մեկն իր քաղաքական թիմն է, որը մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի կարողանում ինստիտուտալիզացվել: Կարծում եմ՝ դրա համար է նա ասում, որ ամենագլխավոր խնդիրն է կուսակցության ուժեղացումը:

Մյուս կողմից՝ նա ոչ ուղղակիորեն ակնարկում է, որ իր թիմը՝ կուսակցությունը, այդքան էլ միատարր չի: Դա ինչ-որ տեղ նորմալ է, սակայն չեն կարող քաղաքական թիմում այդ աստիճան տարբեր մոտեցումներ լինեն աշխարհաքաղաքական, երկրի զարգացման առումով, և այլն:

Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե դա ինչ-որ տեղ չհակասեր օրինակ իր իսկ նշած մեկ այլ թեզի, որ իրենց կուսակցությունը գաղափարախոսություն, ըստ էության, չունի: Այսինքն, «-իզմ»-երից հրաժարվելու իր թեզը: Այդ պարագայում հետաքրքիր է հասկանալ, թե ի՞նչ գաղափարի շուրջ են հավաքվելու կուսակիցները:

Համագումարի ժամանակ նա մի թեզ էլ ասեց՝ «քաղաքացիական քաղաքական կազմակերպություն»: Ճիշտն ասած՝ այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե դա ինչ նոր տերմին է,  որովհետև նման երևույթ առայժմ քաղաքագիտության մեջ չկա:

-Երեկվա համագումարում ընտրվեց նաև կուսակցության վարչության նոր կազմը, առանցքային շատ գործիչներ լքեցին վարչությունը: Ի՞նչ է հուշում վարչության կազմի ընտրությունը:

-Վարչության կազմը լակմուսային թղթի պես մի բան է, մանավանդ, երբ ռեյտինգային են այնտեղ քվերակում, մոտավորապես հասականում ես տարբեր ազդեցության կենտրոնների, խմբերի ուժային հարաբերակցությունը: Քանի դեռ ՔՊ-ն իշխող կուսակցություն չէր, գուցե շատ շատերին չէր հետաքրքրում այդ կազմը, իսկ հիմա մարդկանց հետաքրքրում է, թե այնտեղ ով ինչ ազդեցություն ունի:

Այն, որ վարչության նախագահը դդարձավ Սուրեն Պապիկյանը, կարծում եմ, տրամաբանական է: Նա այդ կուսակցության հավասարակշիռ թևն է, որևէ ծայրահեղությունների մեջ չէ: Ստացվում է, թր Փաշինյանը՝ լինելով կուսակցության առաջին դեմքը, ընդունում է, որ իր թիմում կան տարբեր թևեր և փորձումէ  հավասարակշռել նրանց:

Արդյունքում, մենք տեսանք վարչության կազմում տրանսֆորմացիաներ՝ տարբեր խմբերի ազդեցությունների առումով: Շատերը, ովքեր այսօր իշխանության մեջ առանցքային դեր ունեն, կուսակցությունում զիջել են իրենց դիրքերը՝ ազդեցության առումով:  

-Շատ քննարկվեց Սասուն Միքայելյանի՝ ՔՊ-ի վարչության կազմում չընդգրկվելու հարցը: Ըստ Ձեզ՝ դա ինչի՞ հետևանք է:

-Ես կարծում եմ՝ այստեղ մի քանի հանգամանք կա: 0Սասուն Միքայելյանը թե՛ իր ծագումնաբանությամբ, թե՛ անցած ճանապարհով տարբերվում է ՔՊ-ի հիմնական մասից: Երկորդ, իր մոտ կարծես որոշակի տարաձայնություններ կային կուսակցության հետ՝ պայմանավորված  Աբովյանի ընտություններով: Մյուս կողմից, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի բավականին հաջող ռեյտինգը կուսակցությունում  ցույց է տալիս, որ այնտեղ քվերակությունը եղել է ընդդեմ Սասուն Միքայելյանի , և կատալիզատորի դերը, կարծես թե, խաղացել է հենց Աբովյանի ընտրությունները: Ես չեմ բացառում, որ շատերն էլ համարել են, որ Սասուն Միքայելյանը՝ լինեով ԵԿՄ նախագահ, այսպես ասած իր բունուսը հեղափոխությունից արդեն ստացել է: Երևի մտածել են՝ այդքանը բավարար է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ