Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են

am en ru
hamahaykakan-7-rd-amarayin-xaxeri-naxapatrastakan-asxatanqnern-avartvoum-en

Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում շարունակվում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի գեղարվեստական, տոնական ծրագրի փորձերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: 

«Միասնության ջահը կվառվի օրեր անց՝ օգոստոսի 6-ին: Մարզամշակութային հագեցած միջոցառումներ, որոնք այս օրերին վկայելու են մեր ամբողջականության, ազգային արժեքներին ու ավանդույթներին հավատարմության մասին: Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են: Ս. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում էլ շարունակվում են գեղարվեստական, տոնական ծրագրի փորձերը»,-գրել է Մարտիրոսյանը:

Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը: Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ