Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Համահայկական Թումանյանական Օլիմպիադա

am es
hamahaykakan-toumanyanakan-olimpiada

Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված  միջոցառումների շարքում Հովհ. Թումանյանի թանգարանը Հայաստանյան շուրջ երեք հարյուր դպրոցներում անց է կացնում Թումանյանական օլիմպիադա։

Առաջին փուլը տեղի է ունեցել մարտ ամսին, որին մասնակցել են երեք հազարից ավելի 8-րդ դասարանցի պատանիներ։

Հայաստանյան երկրորդ՝ եզրափակիչ փուլը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 1200-ին, ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենքում, որին կմասնակցեն ավելի քան 400 աշակերտ։

 Ծրագրի նպատակն է  ամրապնդել Հովհ Թումանյանի և այսօրվա պատանու բարեկամությունը, հարցաշարերի  յուրահատուկ ձևի մեջ նոր գիտելիքներ փոխանցել նրանց, ինչպես նաև առիթ ստեղծել տարբեր մարզերի հասակակից դպրոցականների հանդիպելու մեկ հարթակում։

Մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբեր ամսին։

Լրահոս

Նմանատիպ նորություններ