Համահայկական խաղեր. ավարտվել են մի քանի սպորտաձևերի մրցումները

am es
hamahaykakan-xaxer-avartvel-en-mi-qani-sportaceeri-mrcoumnere

Համահայկական ամառային 7-րդ խաղերն արդեն հաղթահարել են մրցումային առաջին փուլերը: Որոշ մարզաձևերում հաղթողներն արդեն հայտնի են:

Ավարտվել են բազկամարտի, հեծանվասպորտի, սպորտային պարերի, շախմատի, լողի, բադմինթոնի և գոլֆի մրցումները:

Շախմատի տղամարդկանց մրցաշարում առաջին հորիզոնականում է Մանուկյան Ալեքսը Ստեփանակերտից, պատվավոր երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մեսրոպյան Խաչատուրը Արմավիրից, իսկ երրորդ տեղում է Պողոսյան Սուրենը Երևանից:

Կանանց մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է Ասատրյան Սոնան Աշտարակից, երկրորդ տեղում է Առաքելյան Նարեն Երևանից, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Ադամյան Մանեն Ստեփանակերտից:

armsport.am

Լրահոս

Նմանատիպ նորություններ