Համահայկական խաղերի հանդիսավոր բացումը Ստեփանակերտում` ուղիղ

am en es ru
hamahaykakan-xaxeri-handisavor-bacoume-stepanakertoum-ouxix

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեւելու է 3 ժամ։

Բացման արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու Սփյուռքի ներկայացուցիչներ:

Համահայկական ամառային 7-րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Այս տարի նշվում է խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը ևմրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝օգոստոսի 9-17-ը՝ Երևանում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ