Համահայկական խաղերի մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ. Ղուլյան

am es
hamahaykakan-xaxeri-masnakicnern-ou-erkrpagounere-stepanakerte-lcrel-en-annkaragreli-asxoujoutyamb-xoulyan

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարություն է տարածել Արցախում անցկացվելիք Համահայկական խաղերի մասին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

 

 

«Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ և կյանքով այնպես, որ կարծես մոռանում ես, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանին, վտանգն ամեն վայրկյան է: Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, և վերածվում դեպի նոր հաղթանակներ և վերելքներ տանող հնարավորությունների:

Արցախի շուրջ կենտրոնացող ներուժը ի զորու է ամրապնդելու մեր ընտրած ճանապարհի նկատմամբ վստահությունն ու միասնական հայրենիքի հզորացման ու զարգացման վճռականությունը: Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ