Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Համեղ աղանդեր. Խնձորը ջեռոցում

ru am en
hamex-axander-xncore-jerocoum

Առաջարկում ենք պատրաստել այս համեղ ու հետաքրքիր նախուտեստը և զարմացնել ձեր հյուրերին:

Բաղադրիչներ

Խնձոր - 4 հատ, ցանկացած տեսակի

ընկույզ - 150 գրամ

չամիչ -150 գրամ

կարագ - 50 գրամ

շաքարավազ - ըստ ճաշակի

դարչին

վանիլին

Պատրաստման եղանակը

Լվանալ խնձորները և գլխարկի նման կտրել վերևի հատվածը։ Գդալի օգնությամբ հանել խնձորի սերմերը և միջին հատվածում դնել կարագի փոքր կտոր, ավելացնել ընկույզով, չամիչով, դարչինով, շաքարավազով և վանիլինով պատրաստված զանգվածը:

Գլխիկը նորից դնել խնձորի վրա և տեղափոխել ջեռոց: Եփել 200 աստիճանում 20-25 րոպե: Կարելի է մատուցել հատապտղային սոուսներով։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ