Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Համո Սահյան - ամեն առավոտ

am
hamo-sahyan---amen-aravot

Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն։

Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում,
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։

Եվ այն տնակն են ինձ տանում դարձյալ,
Որոտանի մոտ, բարդու շվաքում,
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։

Այն նվիրական տնակն են տանում,
Որ հետո այսքա՜ն, այսքա՜ն մեծացավ,
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում
Եվ անեզրական հայրենիք դարձավ։
 

Լրահոս