Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հանդիպում Ծաղկաձորում՝ Կարեն Կարապետյանի ու Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ. «Փաստ»

am
handipoum-caxkacoroum-karen-karapetyani-ou-tigran-sargsyani-masnakcoutyamb-past

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, հոկտեմբերի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն, որը հրավիրել են Հայաստանի նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը։ 

Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը մասնակցել են ՀՀ բիզնես միջավայրի խոշոր ու ակտիվ ներկայացուցիչներ եւ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Քննարկումն անցել է բավական գործնական մթնոլորտում, որի ժամանակ հիմնական թեման առնչվել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին։ 

Երկու նախկին վարչապետները միմյանց նկատմամբ բավական ջերմ են եղել եւ քննարկվող թեզերի հետ եղել են համակարծիք, ինչը մեր զրուցակիցը գնահատեց որպես զարմանալի։

Ի դեպ, տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ մինչեւ 2020-ի սկիզբ այս երկու քաղաքական գործիչները ՀՀ քաղաքական դաշտում գուցե ավելացնեն իրենց ներկայացվածությունը, իսկ թե ինչ ձեւաչափով, դեռեւս մնում է անորոշ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Նմանատիպ նորություններ