Հանդիսավոր միջոցառում` ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ

am en ru
handisavor-mijocaroum-amarayin-zorakoci-meknarki-kapakcoutyamb

Հուլիսի 2-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկին: Զորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

            Բանակի հրամանատարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկրեն հայ ժողովրդի խաղաղ աշխատանքի և հետագա ճակատագրի երաշխավորն ու պահապանը լինելու բարձր առաքելությունը՝ վերջիններս մաղթելով բարի և հաջողություններով ուղեկցվող ծառայություն:

            Հանդիսավոր միտինգի ավարտին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ և պատասխանել վերջիններիս հուզող հարցերին:

Այնուհետև զորակոչիկները, վիճակահանության միջոցով, որոշել են իրենց հետագա ծառայության վայրերը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ